close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապանում Toyota Land Cruiser Prado-n դուրս է եկել ճանապարհից, բախվել մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել. կան վիրավորները

Հասարակություն

7 Հուլիսի 2022, 10:11
 Կապանում Toyota Land Cruiser Prado-n դուրս է եկել ճանապարհից, բախվել մայթեզրին և մոտ 6 մետր գլորվել. կան վիրավորները

Հուլիսի 7-ին, ժամը 02։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 2002 թ․) և Դ․ Բ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ։

Դ․ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Ա․ Մ․-ն և Ա․ Բ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica