close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքում գյուղի միակ ՔՊ-ական տղամարդը դատի է տվել ողջ համագյուղացիներին

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 21:26
 Սյունիքում գյուղի միակ ՔՊ-ական տղամարդը դատի է տվել ողջ համագյուղացիներին

Վաղը Սյունիքում կմեկնարկի  աբսուրդային գործով մի դատավորություն: Ուշադրություն դարձրեք՝ 36 ծուխ է Ներքին Խնձորեսկում, ու հիմա 30 ընտանիքների տղամարդիկ դատվում են միևնույն գործով, նույնն է բոլորին առաջադրված մեղադրանքը՝ Քր.օր 322. 2-րդ մասով, սա ենթադրում է 2-7 տարի ազատազրկում․ նրանց շարքերում մի կին էլ կա:

Գյուղի բոլոր հայրերն արդեն ստացել են ամբաստանյալի կարգավիճակ՝ գյուղի միակ ՔՊ-ական Մարտունից բացի: Որովհետև նա է հայցվորը, նա է բողոք գրել իր ողջ համագյուղացիների դեմ, որ դատարկի գյուղը:

Իսկ եթե հանկարծ դատը շահի, ուրեմն այս փոքրիկ գյուղի սահմանը պահող  30 ընտանիք «կորբանա», հայրերը կկալանավորվեն, ու գյուղը կմնա անտեր, լրիվ անպաշտպան: Խնձորեսկցիների խոսքով՝ գյուղի միակ ՔՊ-ական կալվածատեր Մարտուն Արզանյանը բողոք է գրել, քանի որ վրեժ ունի համագյուղացիներից:

20 տարի շարունակ, ասում են, նրան են  պատկանել  գյուղի ամբողջ հողերը: Նախկինում ՀՀԿ-ական, 2018-ից հետո ՔՊ-ական դարձած Մարտուն  Արզանյանը, ով անցած տարի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Սյունիքում, 2 տասնամյակ շահագործել է գյուղի հողերը՝ իրեն պատկանող «Ասպարեզ»  կոպերատիվի կնիքի տակ:

 300 հա ընդհանուր մակերեսով լավ հողակտորներ, որոնք սյունեցիների պնդմամբ՝ կեղծ աճուրդներով՝ առանց սեփականատերերին զգուշացնելու՝ ծածուկ  օտարել և իրենով է արել  ՔՊ-ական Արզանյանը՝ դեռևս  գյուղապետ եղած շրջանում:

Ու զավեշտն այն է, որ հիմա դատարանում վիճարկվող խնդրո առարկան ոչ  թե ենթադրյալ կեղծ սեփականաշնորհումների, ֆեյք աճուրդների գնով քպ-ականի ունեցած կալվածքներն են, այլ դրանցից 20 տարի շարունակ ստացած բերք ու բարիքի չկիսելը՝ իր համագյուղացիների հետ: Արզանյանը չի ուզում գյուղին վերադարձնել յուրացրածը՝ ըստ բնակիչների:

Այսպիսով, վաղվանից սկսած՝ ամեն դատական նիստի օրը Ներքին Խնձորեսկը կդատարկվի՝ գյուղը թողնելով լրիվ անպաշտպան՝ հենց թշնամու քթի տակ: Հուլիսի 7- ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Ներքին խնձորեսկի դատը: 

Ուրեմն առավոտից ողջ բնակիչները ավտոբուսներով կիջնեն Գորիսի դատարան՝ Հայաստանի եզերքից մի հատված ու  շուրջ 600 բնակչի պաշտպանությունը թողնելով մանուկների, գյուղի կանանց ու հարսների հույսին: 

Գաղտնիք չէ, որ այս չքնաղ գյուղը հիմա հայտնվել է թշամու ուղիղ նշանառության տակ, հիմա ազերիները գտնվում են դրանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, խանութից դուրս եկող  հայի տոպրակի պարունակությունը անգամ կարող են տեսնել: 

Չմոռանանք՝ Ներքին խնձորեսկը թշնամու ախորժակն է  ու  Ալիևի  օրակարգում է հենց այն օրվանից, երբ պատերազմն ավարտից հետո Փաշինյանը հայտնեց, որ իր և Իլհամ Ալիևի հետ  ԲԱՆԱՎՈՐ  ՓՈԽԸՄԲՌՆՈւՄԸ  կա և   ըստ այդմ 2020 դեկտեմբերին Սյունիքից բարձունքներ, գյուղեր  հանձնեց  թշնամուն՝  իր ձևակերպմամբ իբր Սյունիքին ավելի անգվտանգ դաձնելու համար:

Աղբյուրը՝ Yerevan.today

Սյուզի Բադոյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica