Այսօր գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել, ոլորտն էլ ամբողջությամբ անտերության է մատնված. Արմեն Գրիգորյան
Քաղաքական

Զարգացած են այն երկրները, որոնք բարեկեցիկ են և անվտանգ, զարգացող են այն երկրները, որոնք գնում են այդ ճանապարհով: Հայաստանը որտե՞ղ է, ոչ մեկում, քանի որ մենք երկու սեգմենտում էլ ունենք խնդիրներ. Սարյանի արձանի պուրակում «Դիմադրություն» շարժման կազմակերպած` «Սոցիալական խորացող ճգնաժամ. կեղծ խոստումներ, իրական փաստեր» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը:
«Զարգանալու համար պետք է ապրեցնել պետությունը, իսկ ապրեցնելու համար հարկավոր է զարգացնել համաչափ: Այդ պարագայում կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը: Ինչքան էլ ասենք` բարձր տեխնոլոգիաների դար է, բայց երկրները, ժողովուրդներին պահում է գյուղատնտեսությունը,- ասաց նա:
Սակայն, ըստ տնտեսագետի, այսօր չունենք այդ ոլորտում քաղաքականություն, ռազմավարական ծրագրեր մշակող գյուղատնտեսության նախարարություն: Մինչդեռ այդ ծրագրերը կլուծեին մեր պարենային անվտանգության խնդիրը, գյուղում ապրեցնելով մարդկանց` կպահեին գյուղը, մասնավորապես` սահմանամերձ գյուղերը` բարձրացնելով պետության անվտանգության մակարդակը, ի վերջո` նաև պահպանելով գյուղական մշակույթը:
«Այսօր գյուղացին իր հոգսերի հետ մենակ է մնացել, ոլորտն էլ ամբողջությամբ անտերության է մատնված»,- ասաց տնտեսագետը:
Մանրամասն` տեսանյութում: