close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին

Քաղաքական

6 Հուլիսի 2022, 20:28
 Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին

«Հետք»-ը գրում է․ Չնայած ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ նշվում է ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին, սակայն պարզվում է` պարգևատրումը վերաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին:

Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, և քանի որ կարգադրության մեջ չէր նշվում որևէ խմբակցության պատգամավորների մասին, մենք գրել էինք, որ պարգևատրվել են ԱԺ պատգամավորները: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին ընդդիմադիր պատգամավորներ` ասելով, որ իրենց պարգևավճար չի փոխանցվել:

Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ պարգևատրվել են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները: Խաչատրյանի խոսքով` ՔՊ-ական պատգամավորներին պարգևավճար է փոխանցվել հաշվի առնելով այն, որ նստաշրջանն ավարտվել է, և վերջիններս ծանրաբեռնված աշխատում են թե՛ հանձնաժողովներում, թե՛ արտահերթ նիստերում: Իսկ ընդդիմությանը պարգևավճար չի փոխանցվել` վերջիններիս բացակայությունների պատճառով:

Աղբյուրը՝  Hetq.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica