close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խելքներդ գլուխներդ հավաքեք ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն․ Արտակ Զաքարյան

Հասարակություն

6 Հուլիսի 2022, 17:11
 Խելքներդ գլուխներդ հավաքեք ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն․ Արտակ Զաքարյան
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում չմնաց գեթ մեկ ՔՊ-ական ուսապարկ (ըստ ՔՊ-ի` իրենց պատգամավորները Նիկոլի ուսապարկեր են), որը չխոսեր ընդդիմության մասին: Սա շատ բնական եմ համարում: Ուսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա: Վերջապես բնազդաբար հասկանում են, որ առանց ընդդիմության` խորհրդարան չի լինում:
 
Ժողովրդավարական համակարգերում ընդդիմությունն է իմաստ և բովանդակություն տալիս խորհրդարանական քննարկումներին: Այլապես, այն վերածվում է կռապաշտության: Իրենք խոսում, իրենք քվեարկում և իրենք ծափ տալիս պետության կործանմանը:
 
Ընդդիմության երկու խմբակցությունները, ուղիղ ութ ամիս ակտիվ աշխատել են խորհրդարանում, մասնակցել նիստերին, հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով, այլընտրանքային առաջարկներով, առողջ քննադատությամբ և քաղաքական հայտարարություններով: Ի՞նչ են ստացել արդյունքում. խուլիգանական ծեծկռտու՞ք, վարչապետական հիստերիա՞, հիվանդագին մեկնաբանություննե՞ր, անհարգալից վերաբերմո՞ւնք, ընդդիմադիր պատգամավորին ԱԺ ամբիոնի մոտից սերժանտների կողմից ձեռքերն ոլորելով հեռացնե՞լ, նախաձեռնությունների մերժո՞ւմ, արտահերթ նիստերին ուսապարկերի չմասնակցություն-տապալո՞ւմ...
 
Լավ իմացեք, Հայաստանն ունի ընդդիմություն և այն ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին: Բոլորովին պարտադիր չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցի ԱԺ կրկեսին ու բեմադրվող ֆարսին: Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար:
 
Լավ չի չէ՞ առանց ընդդիմության ո´չ հարգելի կապիտուլյանտներ: Դե խելքներդ գլուխներդ հավաքեք, ու պատրաստվեք անխուսափելի պատասխանատվության ծանր բեռը կրելուն: Եթե իհարկե դուք այդքան կաք:
 
Հայրենիք կործանողն ու սեփական ժողովրդին հայրենազրկողը արժանի չէ առողջ ուժերի հետ համագործակցության: Դուք ինքնասիրահարված ապուշի նման, 2018թ.-ից մերժել եք բոլոր տիպի համագործակցությունները, խորհուրդներն ու առաջարկությունները: Դուք պետք է հեռանաք ու չխանգարեք երկիրը կարգի բերելուն:
 

պաշտպանության նախկին փոխնախարար,

ՀՀԿ անդամ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica