close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում իրեն. զոհվածի ծնող

Հասարակություն

6 Հուլիսի 2022, 12:10
 Քյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում իրեն. զոհվածի ծնող

Մենք նախորդ անգամ պահանջել էինք, որ մեր գործը Քննչական կոմիտեից տեղափոխեն ԱԱԾ։ Հույս ունենք, որ կբավարարվի մեր պահանջը. դրա համար ենք այսօր եկել․ այսօր՝ հուլիսի 6-ին, Դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ գործը մեկ ամսից ավելի է՝ ՔԿ-ում է, ու ոչ մի շարժ չկա։ «Մենք Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ նշեցինք, որ կանչեն, հարցաքննեն Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ մի շարժ չկա: Ուղղակի ինքը մեր գլխի տակ փափուկ բարձր դրեց, ասաց՝ ծանոթանամ նյութերի հետ եւ այլն, բայց ամսից ավելի ի՞նչ կար ծանոթանալու, որ ոչ մի պատասխան չկա: Քյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում իրեն: Թող գործը տեղափոխվի ԱԱԾ, թող բացահայտի դավաճաններին: Մեր երեխեքին տարան, դավաճանեցին, ու բացահայտ է, թե ով է թուրք տականքը՝ իր հայտնի հայտարարությամբ: Ու այսօր ոչ մի պատասխան չունենք: Եթե ես գիտեմ, որ իմ երեխուն դավաճանել են, թիկունքից խփել են, այս դեպքում լռելն անիմաստ է»,- ասաց Սևակ Զաքարյանը: 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica