close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլականնե՛ր, ցնծացեք. Բաքուն պահանջում է ադրբեջանական հայտարարել Կոնդը և Երեւանի Կապույտ մզկիթը. Գագիկ Համբարյան

Հասարակություն

6 Հուլիսի 2022, 10:57
 Նիկոլականնե՛ր, ցնծացեք. Բաքուն պահանջում է ադրբեջանական հայտարարել Կոնդը և Երեւանի Կապույտ մզկիթը. Գագիկ Համբարյան
Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի Կոնդ թաղամասը հայտարարել «Թեփեբաշի» և այն հայտարարել ադրբեջանական... Զուգահեռ, մի խումբ գործիչներ պահանջում են այլևս իրանական չհայտարարել Երևանի Կապույտ մզկիթը և այն ևս կոչել ադրբեջանական... Ի դեպ, պաշտոնական Բաքուն պահանջում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որպեսզի վերջինս Հայաստանին մեղադրի «իրականացվող մշակութային ցեղասպանության մեջ»...
 
Մեծ հավանականությամբ Բաքվի ցանկությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկատարի, քանի որ Երևանի թրքամետ իշխանությունը «ժամանակ» չունի հայապաշտպանությամբ զբաղվելու...
 
Նիկոլին երկրպագող զանգվածին, կապիտուլյանտ հողատուին պաշտող ժեխին և թփիրին առաջարկում եմ ցնծալ և ուրախանալ Ադրբեջանի այս պահանջների կապակցությամբ, քանի որ Ալիևն արդեն մտավ նաև Երևան...
 
Թրքամոլ «անասուններին» էլ առաջարկում եմ ադրբեջանական, թուրքական և, ինչպես իրենք են մկկում՝ «CCCP»-ի քարտեզներով և տվյալների համաձայն «ապացուցել», որ ինչպես մինչև հիմա են «ապացուցել», որ Շուշին, Շուռնուխը, Տիգրանաշենը, Բերձորը, Կովսականը, Վարանդան և այլ պատմական հայկական տարածքներն են թուրքերինը, Երևանը ևս ադրբեջանցիներինն է և վե՛րջ...
 
Քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica