close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

6 Հուլիսի 2022, 08:37
 Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի պաշտոնի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն կա՝ տեղից ելնողը հավակնում է այդ պաշտոնին, քանի որ օրենքն ասում է․ «Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն»: Այսինքն՝ եթե պատգամավոր դառնալու համար տեւական ժամանակ Հայաստանում մշտական բնակության պահանջ կա, ապա այս պարագայում ցանկացած մեկը կարող է ընտրություններից անմիջապես առաջ հրաժարվել օտար երկրի քաղաքացիությունից եւ առաջադրվել քաղաքապետի թեկնածու։ Դա է պատճառը, որ մոտ մեկ տասնյակ հավակնորդների անուններ են շրջանառվում։

Իշխանական թեկնածուն, ինչպես հայտարարվել է, Տիգրան Ավինյանն է։ Իսկ ընդդիմությունից շրջանառվում են Արթուր Վանեցյանի, Լեւոն Քոչարյանի, անգամ Տարոն Մարգարյանի անունները։ Ինքնառաջադրվել է նաեւ Ռուսաստանից ժամանած Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։ Ռուբեն Վարդանյանի, անգամ Արման Թաթոյանի ու Հայկ Մարությանի մասին է խոսվում։ Ի դեպ, իշխանությունները մի պահ որոշել էին Երեւանի արտահերթ ընտրություններ  կազմակերպել 2022-ի հոկտեմբերին, սակայն հետո հրաժարվել են այդ մտքից։ Եթե անգամ հերթական ընտրություններ չլինեն, առնվազն մինչեւ 2023-ի գարուն հաստատ ընտրություն չի լինի։ Հերթականի ժամկետը 23-ի սեպտեմբերն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica