close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանն ու Ադրբեջանը հստակեցնում են Սյունիքը շրջանցող նոր երթուղին

Տարածաշրջան

5 Հուլիսի 2022, 16:51
 Իրանն ու Ադրբեջանը հստակեցնում են Սյունիքը շրջանցող նոր երթուղին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանում հայտարարել է, որ Իրանը կհյուրընկալի 3+3 տարածաշրջանային ձևաչափով հաջորդ հանդիպումը։ 

«Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային ձևաչափերի, այդ թվում՝ 3+3 մեխանիզմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան և Իրան) շրջանակներում մասնակցության և համագործակցության հարցում։ Մոտ ապագայում Իրանը կհյուրընկալի այս ձևաչափով հանդիպում (առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում)»,- երկուշաբթի Թեհրանում իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է աջակցել Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով բեռնափոխադրումների ավելացմանը։

Նշենք, որ 2020 թ. նոյեմբերից հետո ՀՀ իշխանությունների կողմից Իրանին կապող Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից և դրան որպես այլընտրանք կառուցված Տաթև-Աղվանի անորակ և բեռնափոխադրումների համար անհարմար ճանապարհի շինարարությունից հետո Իրանն աստիճանաբար հրաժարվում է Հայաստանի տարածքով տարանցումից, ինչը հսկայական վնաս է մեր երկրին: 

Անդրադառնալով Արցախից օկուպացված արևմտյան շրջաններին (Քարվաճառ և Քաշաթաղ) և Նախիջևանի միջև Իրանի տարածքով տրանսպորտային կապի նախագծին՝ Բայրամովն ասել է, որ մոտ ապագայում կսկսվի տարածաշրջանում առաջին կամրջի շինարարությունը։

Ադրբեջանն ու Իրանը Բաքվում մարտի 11-ին ստորագրել են փաստաթուղթ. այն ստորագրվել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի կողմից:

Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի` «այդ ծրագիրը կփոխի տարածաշրջանի տրանսպորտահաղորդակցային լանդշաֆտը, այն կկապի Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը` հիմք դնելով նոր եվրասիական միջանցքին»:

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը նշում է, որ, այսպիսով, Ադրբեջանն իր համար լուծել է մեկ կարևոր սկզբունքային հարց` «ցամաքային ելք դեպի Նախիջևան, այնտեղից էլ Թուրքիա` առանց Հայաստանի համար հաղորդակցուղիների բացման»: «Սա շատ կարևոր տարր է, քանզի հաղորդակցությունների բացումը կնշանակի հաղորդակցության բոլոր տեսակների բացում։ Այժմ Ադրբեջանը նման պարտավորություններ չունի, և Իրանը ստիպված է խնդրել Բաքվին՝ բացել դեպի Իրան և Ռուսաստան երկաթգիծ իր տարածքով, ինչպես նաև օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից»,- ասել է նա:

«Եթե առաջ հաղորդակցությունների բացումը Հայաստանի համար եղել է Զանգեզուրի միջանցքի բացման դիմաց, ապա այժմ պայմաններն այլ են լինելու, հավանաբար` խաղաղության պայմանագիր՝ տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց»,- նշել է Մամեդովը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica