close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացվել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

Հասարակություն

4 Հուլիսի 2022, 18:55
 Բացվել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի մասնակցության հայտերը

եղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 

«Բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած հայտերը, և մեկնարկել է գնահատման գործընթացը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022թ. փետրվարի 16-ին հայտարարել էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ0+000-կմ60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։

Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված՝ մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica