Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հասարակություն

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 4-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 5-7-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: