close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների ընթացքը

Աշխարհ

4 Հուլիսի 2022, 17:08
 Շառլ Միշելն ու Ալիևը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների ընթացքը

Հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Բրյուսելի օրակարգային հարցեր։

Շառլ Միշելը ընդգծել է Եվրամիության համար Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը։ Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու, խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների սահմանազատման և տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։

Նշելով Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ եռակողմ հանդիպումները, այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները, խաղաղության պայմանագիր ստորագրելը, սահմանազատումը և սահմանների սահմանագծումը, տրանսպորտային և կապի գծերի բացումը կհանգեցնեն իրական արդյունքների։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica