close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք գերադասում ենք ճեմել Հյուսիսային պողոտայում ու խոսել բարձր արժեքներից, հայրենիքից, բայց երբեք մի փոքրիկ բան չենք զոհաբերել հանուն այդ հայրենիքի. Հոխիկյան

Հասարակություն

4 Հուլիսի 2022, 15:13
 Մենք գերադասում ենք ճեմել Հյուսիսային պողոտայում ու խոսել բարձր արժեքներից, հայրենիքից, բայց երբեք մի փոքրիկ բան չենք զոհաբերել հանուն այդ հայրենիքի. Հոխիկյան

Նույն մարդիկ․

-հուլիսի 1-ից առաջ՝ մեկ է, ամեն ինչ հանձնած ու ծախած է, իմաստ չկա պայքարելու Բերձորի համար, անտեղի նյարդեր եք քայքայում, էս ազգը դրան արժանի չի․․․

-հուլիսի 1-ից հետո՝ տեսա՞ք, բա որ ասում էինք, ոչ մի բան էլ չի լինի, իզուր տեղը նյարդեր էիք քայքայում։ Բերձորը մերն է լինելու միշտ։

Սա մարդկանց մի մեծ հատվածի բարոյական կերպարն է, որը նրանք արդարացնում են ամենատարբեր միջոցներով։

Իրականում պետք է իմանանք, որ Բերձորը կհանձնվի թշնամուն։ Չեղավ հուլիսի 1-ին, կլինի օգոստոսին կամ սեպտեմբերին, գուցե մի քանի ամիս անց, բայց կլինի, քանի որ մենք՝ հայերս, չենք ուզում պայքարել մեր ունեցածի համար։

Մենք գերադասում ենք երեկոները ճեմել Երևանի Հյուսիսային պողոտայում ու խոսել բարձր արժեքներից, մեկնել գեղեցիկ վայրեր ու խոսել հայրենիքից, բայց երբեք չենք համարձակվի մեզնից մի փոքրիկ բան զոհաբերել հանուն այդ հայրենիքի։

Զոհաբերողների մի մասը զոհաբերեց իր կյանքը, մյուս մասն էլ պատերազմի դաշտից հետո շարունակում է պայքարը, որոնց հեգնանքով անվանում են «անուղեղ հայրենասեր»։

Նաիրի Հոխիկյան

Մեդիափորձագետ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica