close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր վերաքննիչը քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին փաստաբանի ներակայացրած բողոքը

Հասարակություն

4 Հուլիսի 2022, 13:09
 Այսօր վերաքննիչը քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին փաստաբանի  ներակայացրած բողոքը
Այսօր՝ ժամը 15:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի, քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներկայացված բողոքը։
 
Արդարության համար պետք է փաստեմ, որ դատավոր Հովհաննիսյանը բավականին արագ նշանակեց դատական նիստը։
 
Համեմատության համար նշեմ, որ Գերասիմին կալանավորելու բուն որոշման դեմ իմ կողմից դեռևս մայիսի 17-ին ներկայացված բողոքը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, մինչ այս պահը այդ բողոքը դատական նիստում չի քննարկվել և Աստված գիտի, թե երբ է քննարկվելու։
 
Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կհաստատի բողոքարկվող դատական ակտի ապօրինի լինելու հանգամանքը։
Ասածս ինչ է՝ նմանատիպ իրադրությունների մասին Քրիստոսը խոսել է դեռևս 2 հազարամյակ առաջ՝
«...ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն», Մատթեոս 7:2
 

փաստաբան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica