close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե չլիներ հանրային ընդվզում, Ջհանգիրյանը շարունակելու էր պաշտոնավարել․ Վարդևանյան

Քաղաքական

4 Հուլիսի 2022, 11:50
 Եթե չլիներ հանրային ընդվզում, Ջհանգիրյանը շարունակելու էր պաշտոնավարել․ Վարդևանյան

Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ «Դիմադրություն» շարժման գործողություններում որոշակի փոփոխություններ լինելու են, բայց նաեւ ասել ենք, որ ակցիաները շարունակվելու են․ այսօր՝ հուլիսի 4-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Հուլիսի 5-ի համար արդեն նշանակված էր ակցիա, նաեւ առաջացավ գաղափար՝ այսօր եւս իրականացնել: Մեր գաղափարակից հայրենակիցների մոտ այդ պահանջարկը տեսնում եմ, որ ակցիաները չպակասեն: Այսօր մենք բավականաչափ կարեւոր գործողություն ենք կատարելու»,- նշեց նա տեղեկացնելով, որ շարժվելու են դեպի ԵՄ գրասենյակ։

«Վերջին կարեւոր իրադարձություններից մեկը ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականն էր: Շատ կարեւոր հանգամանք է, որ դատական իշխանությունն այլեւս չունի ջհանգիրյանական ազդեցությունը: Սա նման լինի դեօկուպցիայի: Բայց Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա թողած ժառանգության վերացում: Մենք երեկ «Արմավիր» ՔԿՀ-ում էինք եւ ունենք ընկերներ, որոնք դեռ կալանավորված են հենց ջհանգիրյանական արդարադատության  հիման վրա: Եվրոպայի Միությունն այստեղ ասելիք չունի՞: ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է: Այն, որ իրենք դատական բարեփոխումների համար հսկայական միջոցներ էին տրամադրում, իրենք դա պատկերացնում էին հենց Ջհանգիրյանի երեսո՞վ: Հիմա ուզում ենք հասկանալ՝ ԵՄ-ին էլ էին «կուտ տալի՞ս», թե՞ ԵՄ-ն Ջհանգիրյանի հետ հասարակությանն էր կուտ տալիս»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա վստահություն հայտնեց, որ եթե չլիներ հանրային ընդվզում, Գագիկ Ջհանգիրյանը մինչ օրս շարունակելու էր պաշտոնավարել։ «Այսինքն՝ ցանկացած գործողություն իր հետեւանքն ունենում է: ԵՄ-ի մասով՝ ցանկացած խոսք, գործողություն արձանագրվում է ոչ միայն Երեւանում, այլեւ Բրյուսելում»,- ասաց Վարդևանյանը:

Նա անդրադարձավ նաեւ ռազմագերիների հարցին՝ նշելով. «Ես ուզում եմ հասկանալ, դա սանկցիաների առարկա չէ՞, այսինքն՝ Ադրբեջանը, որ իրեն այդպիսի բան է թույլ տալիս, ժողովրդավարակա՞ն է: ԵՄ-ն այդտեղ գործողություն չինի՞ անելու, թեկուզ ձեւական սանկցիա կիրառի»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica