close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կիեւը գիշերը հարվածներ է հասցրել Բելգորոդի եւ Կուրսկի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

Հասարակություն

3 Հուլիսի 2022, 13:27
 Կիեւը գիշերը հարվածներ է հասցրել Բելգորոդի եւ Կուրսկի ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

Գիշերը Կիեւը կանխամտածված հարված է հասցրել Բելգորոդի եւ Կուրսկի բնակելի թաղամասերին՝ կասետային զինամթերքով «Точка-У»-ով եւ Տու-143 անօդաչու թռչող սարքերով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Այսօր գիշերը Մոսկվայի ժամանակով 03:00-ից մինչեւ 03:30-ը Կիեւի վարչակարգի կողմից կանխամտածված հարված է կատարվել «Точка-У» կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռներով, եւ «Рейс» Տու-143 անօդաչուներով Բելգորոդի եւ Կուրսկի բնակելի թաղամասերում, որտեղ չկան ռազմական օբյեկտներ», - հայտարարել Է գերատեսչությունը:

Այդ հրթիռային հարվածը նպատակաուղղված ծրագրվել եւ իրականացվել է ռուսական քաղաքների խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում:

Հուլիսի 3-ին Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Բելգորոդում մի շարք աղմկոտ ձայների եւ մասնավոր բնակելի շենքում հրդեհի մասին: Ենթադրվում է, որ գործել է ՀՕՊ համակարգը։

Ավելի ուշ շրջանի ղեկավարը հայտարարել է, որ քաղաքում կան 11 բազմաբնակարան շենքերի մասնակի ավերածություններ, նաեւ վնասվել է առնվազն 39 մասնավոր բնակելի տուն:

Տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երեխա, բացի այդ, տեղեկություններ կան երեք զոհվածների մասին:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica