close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը. Ղազարյան

Հասարակություն

3 Հուլիսի 2022, 12:55
 Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը. Ղազարյան

Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկա դառնալուց հետո, կարևոր է հասկանալ, թե բնության մեջ քանի ապուշ գոյություն ունի, ով կհավատա, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպությունների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Առաջինը

Բերձորը շրջանցող ճանապարհի թեման հանրային քննարկումների առարկա դառնալուց հետո, կարևոր է հասկանալ, թե բնության մեջ քանի ապուշ գոյություն ունի, ով կհավատա, որ Հայաստանի տարածքում Գորիս-Կապան ճանապարհը հայերի համար փակած ադրբեջանցիները, իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, իրենց բյուջեի միջոցներով, թուրքական շինարարական կազմակերպությունների ջանքերով, նոր ճանապարհ են կառուցում հայերի համար։

Առաջին նման արարածը բացահայտվել է Ստեփանակերտում, ով, ցավալիորեն, զբաղեցնում էր Արցախի նախագահի աշխատասենյակը։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հուսամ դրանք այլևս կլինեն ապարդյուն, իսկ Արցախի նախագահի աշխատասենյակում հայտնաբերվածը արցախցիների ջանքերով մեկ օր շուտ կվռնդվի այնտեղից` իբրև Արցախի գլխավոր սպառնալիքներից մեկի չեզոքացում»։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica