close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

Հասարակություն

3 Հուլիսի 2022, 10:33
 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին  փաստահավաք առաքելությունից: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին  ANCA-ից:

«Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ՝  անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում երեխաների և ընտանիքների կյանքի համար»,-նշել է նա: 

Երիմյանը ևս մեկ անգամ հիշեցրել և ընդգծել է այն կոչերը, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը պետք է դադարեցվի, իսկ Արցախին շտապ անհրաժեշտ 50 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել։

Նա նկատել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բռնության ենթարկել հայ ռազմագերիներին՝  ի հակառակ  հրադադարի պայմանագրի և միջազգային իրավունքով Բաքվի ստանձնած պարտավորությունների։

«Հայ դատի հանձնախմբի Արցախ կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցազրույց վերցրեցինք 80-ամյա կնոջից,ով  գերի էր ընկել իր գյուղի տանը, ականատես էր եղել ամուսնու ծեծին և ինքն էլ խոշտանգումների ենթարկվել»,-ասել է նա:

ANCA –ն Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ քննարկել է Արցախի աշխարհաքաղաքական մարտահրավերները, Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանից նոր մանրամասներ իմացել 2020 թվականի պատերազմի ժամանակ իրենց պապենական տներից հեռացված 100,000 հայ փախստականների վիճակի մասին։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է  Արցախի բնակչության առջև ծառացած ջրի ու գազի մարտահրավերները։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպել են նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որոնց ականազերծման ջանքերը ավելի քան երկու տասնամյակ Արցախում փրկել են անթիվ կյանքեր:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica