close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեհրանը ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Աբդոլլահիան

Հասարակություն

2 Հուլիսի 2022, 17:54
 Թեհրանը ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը պաշտոնական այցով ժամանել է Սիրիա, որի ընթացքում բանակցություններ կանցկացնի իր գործընկեր Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ: Նախատեսված է հանդիպում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Al Ekhbariya հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը Դամասկոսի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թեհրանը «ձգտում է երկխոսության միջոցով Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը»:

«Մենք մեր խնդիրն ենք համարում կանխել ճգնաժամի առաջացումը և փորձել շարժվել դեպի խաղաղություն, կայունություն և անվտանգություն՝ հաղթահարելով Իրանի հետ սերտ կապեր պահպանող երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները»,-նշել է նա։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանն ըմբռնումով է մոտենում Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին: «Թեպետ, մենք կտրականապես դեմ ենք ռազմական գործողության անցկացմանը եւ փորձելու ենք հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։
 
Իրանի արտաքին գործերի նախարար նշել է, որ մայիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ Թեհրան կատարած այցից հետո Սիրիայի հետ երկկողմ հարաբերություններում որակապես նոր փուլ է սկսվել: Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս Սիրիայի հետ ռազմավարական կապերի ամրապնդման օգտին՝ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման միջոցով։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica