Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար դավաճանությունը «նորմալ երևույթ» է. Զաքարյան
Հասարակություն
2 Հուլիսի 2022, 15:20

2020թ.-ի ակնհայտ հրահրված ու միտումնավոր ձախողված պատերազմից հետո, Հայաստանում կա մեկ բաժանում` դավաճանների հետ ես, թե՞ նրանց դեմ:
Սև-սպիտակ, նախկին-ներկա և նմանատիպ արհեստական բաժանումներ այլևս չկան: Որովհետև հայերը բոլորն էլ սպիտակ մարդիկ են, իսկ նախկինում կյանքը Հայաստանում, ամեն ինչով շատ ավելի լավն էր, քան ներկայում է: Բացի այդ, ոչ ոք նախկինում այլևս չի կարող ապրել, բոլորն էլ ապրում են ներկայում: Իսկ ներկան` մեղմ ասած ողբերգություն է: Աբսուրդ է, երբ իրեն հարգող և արժեքներ ունեցող մարդն, ապրում է իր ազգային ողբերգությունը, ու փորձում է բացատրություններ գտնել դրա համար` միայն թե արդարացնի իր հանցավոր անգործությունը:
Ինչևիցե, այսօր կա փաստացի արձանագրված մեկ իրականություն. ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց ես, թե՞ ԴԵՄ ԵՍ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆԸ:
Չկա հարցադրում` դավաճանին սիրու՞մ ես թե՞ ոչ, նա լա՞վն է, թե՞ վատը, արդա՞ր է, թե՞ անարդար, խելո՞ք է, թե՞ անխելք և այլն:
Ինչու՞ է սա կարևոր գիտակցելը:
Հայաստանի դեմ դավադրությունները դեռ չեն ավարտվել: Այն շարունակվում է նաև արտաքին ուժերի ակտիվ ներգործությամբ, և Նիկոլն առայժմ միակ և ամենահարմար թեկնածուն է` հայության շահերի դեմ ու նրանց հաշվին դավադրություններն առաջ տանելու համար:
Պարզ է, որ մենակ Նիկոլով դավաճանական հսկայական ծրագիրն առաջ տանել չեն կարող: Դրա համար պետք են ապազգային տարբեր էլեմենտներ: Օրինակ` կարծում եք հե՞շտ է Հայաստանում գտնել վիգենխաչատրյաններ, ովքեր կասեն, որ Քաշաթաղն ու 4-րդ դարի Ծիծեռնավանքը ադրբեջանական են, կամ ԶԼՄ-ներ` որոնք թուրքական քարոզ անեն, կամ դատավորներ, որոնք պայքարեն ազգային ուժերի դեմ, մտավորականներ, որոնք վարկաբեկեն հասարակության այս կամ այն շերտերին և այլն: Նիկոլի ղեկավարությամբ իրականացված և իրականացվող դավաճանական սխեման մեծ փողեր և հսկայական ռեսուրսներ է պահանջում:
Բացի այդ, Նիկոլը լավ հասկանում է, որ դավաճանությունը բոլոր ժամանակներում պատժվող հանցանք է (աշխարհում առ այսօր չի եղել չպատժված դավաճանություն): Հետևաբար ամեն ինչ անում է, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավվի դավադիր գործունեության մեջ և դա լինի հրապարակային: Իր գործողություններով նա ցույց է տալիս, որ ինքը միակ դավաճանը չէ: Որ բանակում կան դավաճաններ-լրտեսներ, որ պատերազմի ժամանակ եղել են լրտես-դավաճաններ, որ քաղաքական դաշտում կան մարդիկ, ովքեր ասում են թուրքերը թշնամի չեն ու մենք իրենց հողերը գրավել ենք: Նիկոլն ասում է, որ դիվանագիտության մեջ կան թուրքերի կողմնակիցներ, ասում է, որ բիզնեսմենները երազում են ադրբեջանով Ռուսաստան գնալ, որ իբրև սահմանամերձ Տավուշում կարոտով են հիշում ադրբեջանցիների հետ բարեկամությունը (Հ1-ի ռեպորտաժներ) և այլն:
Այսպես Նիկոլը լուծում է իր գլխավոր և միակ խնդիրը: Նա դավաճանի իր լայն թիկնոցը գցում է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա, որովհետև լավ է ճանաչում նրանց: Վերջում բոլորը փախնելու են ու դավաճանության մեջ մեղադրեն միայն Նիկոլին: Այդ պատճառով այսօր նա մերկացնում է ում հնարավոր է` դարձնելով իրեն հանցակից: Նիկոլը ցույց է տալիս աշխարհին, որ իբրև թե հայ ժողովրդի համար ԴԱՎԱՃՆՈւԹՅՈւՆԸ «նորմալ երևույթ» է:
Երրորդը ուղի գոյություն չունի, որովհետև երրորդը`այսինքն չեզոքությունն ու անտարբերությունը ևս դավաճանության խրախուսման եղանակ է:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
11 Օգոստոսի 2022, 09:32
11 Օգոստոսի 2022, 09:59
11 Օգոստոսի 2022, 10:31
11 Օգոստոսի 2022, 10:59
11 Օգոստոսի 2022, 10:42
11 Օգոստոսի 2022, 10:44
11 Օգոստոսի 2022, 11:22
11 Օգոստոսի 2022, 11:49
11 Օգոստոսի 2022, 12:14
11 Օգոստոսի 2022, 11:05
11 Օգոստոսի 2022, 12:35
11 Օգոստոսի 2022, 12:59
7 Օգոստոսի 2022, 13:28
7 Օգոստոսի 2022, 14:08
7 Օգոստոսի 2022, 14:30
7 Օգոստոսի 2022, 14:50
7 Օգոստոսի 2022, 15:13
7 Օգոստոսի 2022, 15:27
7 Օգոստոսի 2022, 15:49
7 Օգոստոսի 2022, 16:16
7 Օգոստոսի 2022, 16:45
7 Օգոստոսի 2022, 17:20
7 Օգոստոսի 2022, 17:36
7 Օգոստոսի 2022, 17:49
15 Հուլիսի 2022, 08:20
19 Հուլիսի 2022, 16:11
24 Հուլիսի 2022, 16:05
28 Հուլիսի 2022, 22:54
2 Օգոստոսի 2022, 21:59
7 Օգոստոսի 2022, 13:28
15 Հուլիսի 2022, 08:40
19 Հուլիսի 2022, 16:38
24 Հուլիսի 2022, 16:30
28 Հուլիսի 2022, 22:45
2 Օգոստոսի 2022, 22:18
7 Օգոստոսի 2022, 14:08
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...