close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը. Փաստինֆո

Քաղաքական

2 Հուլիսի 2022, 15:07
 Դատարանը վարույթ է ընդունել Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով հայցադիմումը. Փաստինֆո

Սորոսի հայաստանյան հիմնադրամի լուծարման պահանջով փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Մարգարիտա Գյուլումյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը։

«Փաստինֆո»-ն գրում է. 

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Մարգարիտա Գյուլումյանը պահանջում են լուծարել Հայաստանում կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը:

«Նկատի ունենալով հարցի խիստ կարևորությունը և հրատապությունը, ինչպես նաև դատական գործերի քննության երկարատև ժամկետները, ելնելով այդ օֆշորային գրասենյակի պետականաքանդ և հակազգային գործունեությունը շուտափույթ դադարեցնելու օրվա հրամայականից, կանխարգելելու համար բոլոր հնարավոր վտանգները, դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և անհապաղ կասեցնել Սորոսի օֆշորային գրասենյակի գործունեությունը՝ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո իրականություն կդառնա այդ չարաբաստիկ գրասենյակի վերջնական վտարումը մեր Հայրենիքից»,- ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 14-ին և նույն օրը մակագրվել դատավոր Ա. Սուքոյանին։ Հունիսի 23-ին դատարանը վարույթ է ընդունել այն։ Գործով որպես երրորդ անձ է ներգրավված ՀՀ արդարադատության նախարարությունը։ Ի դեպ, հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ՝ մերժվել է։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica