close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտոնազրկման համար ընտրված ոչ պատահական պահը

Քաղաքական

2 Հուլիսի 2022, 00:06
 Պաշտոնազրկման համար ընտրված ոչ պատահական պահը
Այսօր քաղաքական մեծամասնությունն իբրև թե պատժիչ օպերացիա իրականացրեց ԱԺ-ում՝ պաշտոնազրկելով ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։
 
Ըստ էության, գուցեև չգիտակցելով, ՔՊ-ն ավելի խորացրեց սեփական քաղաքական ճգնաժամն ու հոգեվարքը։ Սա նշանակում է քաղաքական մեծամասնության կողմից խորհրդարանի ՈՒԶՈՒՐՊԱՑՈՒՄ։
 
Եթե քաղաքական մեծամասնությանը թվում է, թե ճնշումներ բանեցնելով, իրենց լկտի բառապաշարով, տգետի ամբարտավանությամբ մեզ կհարկադրի մտնել իրենց օրակարգերի մեջ, չարաչար սխալվում են։
 
Այս քայլը ԴԵԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ Է հենց քաղաքական մեծամասնությանը։ Նրանց կողմից ընդունված որևէ որոշում, պայմանագիր ԱՌ ՈՉԻՆՉ է։
 
Նախ պաշտոնազրկման աղմուկով փորձ է արվում ընթացիկ դավաճանության հերթական ակցիան ստվերել, և հետո՝ մեզ հրահրելով դեպի խորհրդարան՝ մասնակից դարձնել իրենց իրական հանձնառությանը․․․Իսկ իրենց հանձնառությունը Խաղաղության պայմանագրով Հայաստանի աճուրդն է․․․
 
Ինչո՞ւ են շտապում՝ գերիներին անտեսելով, Հայաստանի սուվերենությունը մատաղ անելով, պատերազմի հեռանկարով վախեցնելով, ժողովրդին Խաղաղության, իսկ իրականում երկրի հանձնման օրակարգի են պատրաստում։
 
Նրանք հանձնառություն ունեն․․․նրանք շտապում են, նրանք բացում են երկրի դարպասները։ Նրանք տրոյական ձիեր են․․․
 
Այսօրվա քայլով նրանք ավելի խորացրին սեձական ճգնաժամը, ուզուրպացված խորհրդարանում մեկ ուժի, այն էլ ընտրողների ձայների 26%-ը ստացած քաղաքական ուժի կողմից վավերացրած ցանկացած պայմանագիր ԱՌ ՈՉԻՆՉ է։
 
Իսկ այսօրվա քայլը նաև ավելի հիմնավորեց փողոցում մեր պայքարը շարունակելու, ազգային օրակարգերն այնտեղ գեներացնելու ճշմարտացիությունը։
 
Նրանք մեկ տարի շարունակ մերժել են բոլոր ազգային օրակարգերը։ Ի վերջո, նրանք մեր պետության հետ ի՞նչ կապ ունեք․․․
 
Պարզունակ մի բան չեն հասկանում, որ հոտային քաջությամբ իրար գլխի հավաքված ու ոստիկանական զորքերի թիկունքում թաքնված հնարավոր չէ երկար մոլորեցնել հասարակությանն ու հայրենիքը հանել աճուրդի։
 
Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է միջազգային կառույցների վերաբերմունքն այսօրվա դեպքերի առթիվ․ բաստիոնը խորը և անդարձ սուզվում է։
 
Այնքան հստակ է ամեն բան․ պետություն ծախողի և պետություն պահողի պայքար է։
 
Ռադիկալիզմն իմը չէ․ բայց դուք սև ու սպիտակ դարձրիք ամեն բան․․․
 
Հ․Գ․Գոնե ձեր կանանց խնայեիք, իսկ գուցե նրանք հաճույքով էին ստանձնել այդ «պատմական» առաքելությունը․․․
 
 
ՀՅԴ անդամ, 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica