close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլենց ապաշնորհության թեզը պարզապես ջախջախվում է, երբ տեսնում ես իշխանությունը պահելու՝ իրենց գործողությունները․ Քրիստինե Վարդանյան

Հասարակություն

30 Հունիսի 2022, 17:57
 Նիկոլենց ապաշնորհության թեզը պարզապես ջախջախվում է, երբ տեսնում ես իշխանությունը պահելու՝ իրենց գործողությունները․ Քրիստինե Վարդանյան
Նիկոլենց ապաշնորհության թեզը պարզապես ջախջախվում է, երբ տեսնում ես իշխանությունը պահելու՝ իրենց գործողությունները:
 
Մարդիկ իսկական ոչմիթիզականներ են իշխանություն պահելու հարցում: Իսկական պրոֆեսիոնալներ: Գծած, առանց պլանից շեղվելու քանդում են ցանկացած համակարգ: Այդտեղ որևէ սխալ չեն անում:
 
Ո՞նց է ստացվում, երբ խոսքն իրենց իշխանության պահպանման, քրեական գործեր կարելու, ՍԴ կազմաքանդելու, ընտրությունները կեղծելու, ընդդիմադիրներին հետապնդելու, մարդ սպանելու ու հետքերը կոծկելու մասին է, մարդիկ պրոֆեսիոնալներ են, երբ խոսքը բոլորիս անվտանգության պահպանման մասին է, դառնում են «խեղճ ապաշնորհներ», որոնց գլխին անընդհատ սարքում են:
 
Բայց մեկ է, պարտվելու են, որովհետև մեր ու իրենց տեսակի պայքարում հաղթողները չեն կարող իրենք լինել:
ՀՅԴ անդամ,
«Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica