Թուրքիան ռուսական Ս-400-ներ է տեղակայել` Անկարան Հունաստանի հրթիռային հարձակումից պաշտպանելու համար
Տարածաշրջան

Թուրքիային մատակարարված ռուսական С-400-ներն այժմ պաշտպանում են Անկարան հունական հարվածներից. հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Այն բանից հետո, երբ Հունաստանը սպառնացել է մարտավարական հրթիռային հարվածներ հասցնել Թուրքիայի տարածքին, որոշվել է Թուրքիայի մայրաքաղաքի տարածքում անհապաղ տեղակայել Ռուսաստանից գնված հեռահար Ս-400 զենիթահրթիռային համակարգեր։ Դրանք տեղակայվել են Անկարայի մոտ գտնվող Մյուրթեդ ավիաբազայում, ընդ որում՝ մի քանի շաբաթ առաջ այն բանից հետո, երբ Հունաստանը հայտարարեց, որ իր մարտավարական թեւավոր հրթիռների օգնությամբ կարողություն ունի հարվածելու Բոսֆորի և, հավանաբար, Թուրքիայի այլ շրջաններին։
Հիշեցնենք, որ դարձյալ լարվել են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց վիճարկել հունապատկան կղզիների ինքնիշխանությունը` սպառնալով ռազմական ճանապարհով լուծել այդ խնդիրը: