close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորավանքի Աստվածածին եկեղեցու՝ երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

Հասարակություն

30 Հունիսի 2022, 15:40
 Նորավանքի Աստվածածին եկեղեցու՝ երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի հետ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով, Նորավանքի սբ Աստվածածին (Բուրթելաշեն) եկեղեցու՝  երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ։

«Եվս մեկ անգամ հիշեցնում, հորդորում և պահանջում ենք՝ չբարձրանալ հուշարձանների պատերին, հետևել ցուցանակների ցուցումներին, դրանով իսկ չվտանգել սեփական կյանքը, առողջությունը»,- ասված է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրերս Նորավանքի աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել ու  ոտքերի վնասվածքներ ստացել։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica