close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայող Մարտիրոս Քոչարյանին ևս 3 վիրահատություն է անհրաժեշտ. կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին

Հասարակություն

30 Հունիսի 2022, 15:14
 Զինծառայող Մարտիրոս Քոչարյանին ևս 3 վիրահատություն է անհրաժեշտ. կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 67.303,00 հազար դրամ՝ Մարտիրոս Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման ծախսերը, կեցության և ճանապարհածախսը վճարելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մարտիրոս Խաչիկի Քոչարյանի՝ Անգլիայի Լոնդոն քաղաքի բուժհաստատությունում բուժման կազմակերպման վերաբերյալ: Մարտիրոս Քոչարյանը ներկայացրել է փաստաթղթեր առ այն, որ իր առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է ևս 3 վիրահատություն:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica