Իսրայելում խորհրդարանն ինքնալուծարվել է
Աշխարհ

Քնեսեթը վերջնական ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման մասին օրենքը, և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել նոյեմբերի 1-ին. հայտնում է The Jerusalem Post-ը։
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը վարչապետի պաշտոնում կմնա մինչև ընտրությունները։
Ի սկզբանե ինքնալուծարման եւ նոր ընտրություններ անցկացնելու մասին օրինագծի քվեարկությունը պետք է կայանար հունիսի 29-ին, սակայն այն հետաձգվեց մեկ օրով, քանի որ առանձին պատգամավորներ պնդեցին, որ մինչ ինքնալուծարումը պետք է քվեարկեն մի շարք առաջարկներ։
Վարչապետ Նաֆթալի Բենեթը և Յաիր Լապիդը անցյալ շաբաթ հայտարարեցին խորհրդարանը ցրելու մտադրության մասին։ Սա կլինի հինգերորդ Քնեսեթի ընտրությունները երեք տարվա ընթացքում։