close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերիք է կուլ տաք թուրքական քարոզչական խայծն ու քննարկեք՝ Բերձորը հայկական է, թե ոչ․ Ալվինա Աղաբաբյան

Քաղաքական

30 Հունիսի 2022, 09:53
 Հերիք է կուլ տաք թուրքական քարոզչական խայծն ու քննարկեք՝ Բերձորը հայկական է, թե ոչ․ Ալվինա Աղաբաբյան

Հերիք է կուլ տաք թուրքական քարոզչական խայծն ու քննարկեք՝ Բերձորը հայկական է թե ոչ, էսինչ կամ էնինչ գյուղը/քաղաքը հայկական է, թե ոչ։

Դա նույնն է, որ քննարկես՝ հայոց ցեղասպանություն եղել է թե ոչ, Մեծ Հայքը հայերինն է թե ոչ, Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիքն է թե ոչ։

Այս ամենը հայ մարդու համար քննարկման թեմա չպետք է դառնա, սրանք ճշմարտություններ են, փաստեր , իրողություններ, որոնք քննարկման, ասել է թե՝ կասկածի տակ դնելու և վերաապացուցելու կարիք չունեն։

Սա թուրքական քարոզչական օրակարգ է, որը միշտ փորձել են ներդնել, իսկ այսօր արդեն ողողել են մեր մեդիադաշտն ու մարդկանց ուղեղները։
ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՄԱՐԱՍԸ, ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔՆ ՈՒ ՏԱԹԵՎԸ ԼԻՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՍԿ ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ԲԵՐՁՈՐԸ՝ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ։

ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱԴՐՈՒԹԸ, ՇՈՒՇԻՆ ՈՒ ՍՅՈՒՆԻՔԸ ԼԻՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՍԿ ՆՐԱՆՑ ՄԻՋև ՔԱՇԱԹԱՂԸ՝ ԲԵՐՁՈՐ ԿԵՆՏՐՈՆՈՎ, ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ։

Երբ տունը քոնն է, տանդ մեջտեղի սենյակի պատկանելիության հարցը չես քննարկի, ՉԷ՞։ Ախր հենց սկսես քննարկել, մեխանիկորեն ստացվում է՝ ընդունում ես էն հավանականությունը, անգամ չնչին, որ դա կարող է քոնը չլինել...

Նկարի մեջ Հայկական լեռնաշխարհով եզերվող Մեծ Հայքն է, սա է իմ տունը, սա ԲԱՑԱՌԱՊԵՍ Ի՛Մ ՏՈՒՆՆ Է, ՈՒ ԵՍ ԱՅՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՄ, ԹԵԿՈՒԶ 100 ԿԱՄ 200 ՏԱՐԻ ՀԵՏՈ։

Ալվինա Աղաբաբյան

«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica