close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլխավոր աղետն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը փաստացի կտրվելու է. Հոխիկյան

Քաղաքական

29 Հունիսի 2022, 21:13
 Գլխավոր աղետն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը փաստացի կտրվելու է. Հոխիկյան

Պաշտոնական հաղորդագրությունները լռում են, բայց թշնամին ճանապարհը ավարտական վիճակի է բերում. «Դավաճանված Բերձոր.  առավել վտանգվող Սյունիք» քննարկման ժամանակ ասաց լրագրող, մեկնաբան  Նաիրի Հոխիկյանը:

Նա մի քանի օր առաջ է վերադարձել Բերձորից և առանձնապես լավ նորություններ չունի։

«Կամուրջը, որը սկսվում է Աղավնո գետից, արդեն պատրաստ է, ասֆալտապատման աշխատանքները մեծ թափով ընթանում են։ Մեծ Շեն, Հին Շեն գյուղերում հողային աշխատանքներն ավարտվել են, եկել- միացել են գործող ճանապարհին։ Այդ ճանապարհին կա գեղեցիկ խաչքար, որն ադրբեջանցիները հանել են։  Նրանք ճանապարհը շուտով կավարտեն. եթե ոչ օրերի, ապա մոտ երկու շաբաթվա գործ է մնացել»,- ասաց Հոխիկյանը:

Ըստ նրա` Սյունիքի Կոռնիձորում տեղյակ են, թե ինչ է նախատեսվում, որոշ մարդիկ նաև ուրախ են, որ միջպետական ճանապարհ պիտի անցնի իրենց գյուղով, բայց, օրինակ, Տեղ գյուղի բնակիչներն ինչքանո՞վ են հասկանում, որ եթե գործող միջանցքը հանձնվի ադրբեջանցիներին, նրանք գալու են նստեն այն վայրում, որտեղ հիմա Տեղի բնակիչները կով են արածեցնում, խոտ քաղում, գարի ու ցորեն մշակում: 

«Այսինքն` եթե Ադրբեջանն արդեն շինարարությունն ավարտում է, հայկական կողմը դեռևս մրցույթի ամփոփում էլ չի արել: Ադրբեջանցիները ճանապարհը կառուցել, եկել-կանգնել են Աղավնո գետի վրա և երկու պայման են առաջադրում բանակցություններում, ասում են` Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը կատարել է ` կառուցել է նոր ճանապարհ, իսկ եթե հայկական կողմը ոչ մի բան չի կառուցել, դա իրենց չի հետաքրքրում, և իրենք մտնելու են Բերձոր: Գլխավոր աղետն այն է, որ Հայաստանի ու Արցախի միջև կապը փաստացի կտրվելու է»,- ասաց Նաիրի Հոխիկյանը: 

Մանրամասն դիտեք տեսանյութում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica