close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապահովե՛ք կղանքի անվտանգ ու ապահով երթևեկությունը․ 3 ամիս է՝ խնդիրը չի լուծվում․ ահազանգ Աջափնյակի Նորաշեն փողոցի բնակիչներից

Քաղաքական

29 Հունիսի 2022, 16:18
 Ապահովե՛ք կղանքի անվտանգ ու ապահով երթևեկությունը․ 3 ամիս է՝ խնդիրը չի լուծվում․ ահազանգ Աջափնյակի Նորաշեն փողոցի բնակիչներից
Աջափնյակ վարչական շրջանԵրևանի քաղաքապետարան / Yerevan Municipality, ներքևի նկարում պատկերվածը կղանք է։ Այն առաջանում է սնունդ ընդունելու հետևանքով։ Քանի որ մարդը չի կարող ապրել առանց սնվելու, հետևաբար՝ կղանքը միշտ պետք է լինի մեր իրականության մեջ։ Կղանքը մի վատ բնավորություն էլ ունի՝ այն գարշահոտություն է տարածում։ Ի տարբերություն այլ՝ միջին վիճակագրական քաղաքների, օրինակ՝ Օմսկի, կղանքը փողոցներում չի մնում 3 ամիս։ Կղանքի հեռացման համար քաղաքային իշխանությունները ստեղծում են կոյուղիներ, որպեսզի գարշահոտությունը չտարածվի ողջ թաղամասում. իր ֆեյսբուքյան էջում գրում է Գագիկ Ասատրյանը:
 
«Քաղաքամայր Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում կա Նորաշեն անունով մի փողոց, որի գլխավոր կոյուղատարն արդեն 3 ամիս է, ինչ խցանված կամ վնասված է։ Շուրջ 3 ամիս կղանքը, իր բնավորությանը հակառակ, չի հոսում կոյուղատար խողովակով, այլ մնում է հարակից դիտահորերի մեջ, ինչի հետևանքով կղանքաջուրը լցվում է Նորաշեն 12/16 շենքի նկուղ ու տարածում գարշահոտություն և վնասում բնակիչների առողջությանն ու խարխլում է շենքի հիմքերը։
 
3 ամիս շարունակ, ամիսը՝ մեկ անգամ, շենքի բնակիչները հավաքում են 70,000 դրամ, որպեսզի մասնավոր կղանքատար մեքենան գա ու դիտահորից հանի կուտակված կղանքը։ Խնդիրը պարզ պատճառով չի լուծվում, քանի որ, ինչպես արդեն ասացի, կղանքը միշտ կա մեր իրականության մեջ․ այսինքն՝ անհրաժեշտ է քանդել ասֆալտի մի հատված, որի տակ խցանված ԳԼԽԱՎՈՐ կոյուղատարն է (տեղը գիտենք), նորոգել այն, որից հետո հնարավոր կլինի ապահովել կղանքի անվտանգ ու ապահով երթևեկությունը։ Աջափնյակ շրջանի ղեկավարությունը բանավոր կերպով հանձն է առել լուծել խնդիրը 2 ամիս առաջ, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի ձեռնարկվել։ Այսօր արդեն, նկուղում ճեղք է բացվել, և կղանքարտադրությունն արագացել է։ Որքան էլ՝ տարօրինակ է, Աջափնյակ վարչական շրջանի ադմինիստրացիան բազմիցս տեղեկացվել է, որ մանկապարտեզի, մի քանի բնակելի շենքերի ու մի քանի տասյակ սեփական տների կոյուղին անցնում է վերոնշյալ գլխավոր կոյուղատար խողովակով։
 
Քանի որ խնդիրը դեռ մնում է չլուծված՝ ես հանձն եմ առել, ամեն օր ու ամեն անգամ, տարբեր ձևերով հասարակության լայն շերտերի համար հասանելի դարձնել կղանքոտ իրականության մասին այնքան ժամանակ, մինչև, որ խնդիրն իր լուծումը չստանա։
 
Լրատվամիջոցներին խնդրում եմ լուսաբանել գրառումս, իսկ ընկերներիս, որքան էլ՝ տհաճ է, խնդրում եմ կիսվել»,- գրել է նա՝ նաև լուսանկարներ հրապարակելով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica