close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ, մեզ համար պատիվ է․ Տարոն Ղազարյան

Հասարակություն

29 Հունիսի 2022, 15:58
 Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ, մեզ համար պատիվ է․ Տարոն Ղազարյան

Ոստիկանությունից տարբեր հարցերով օրը մի հատ զանգ կատարելով կամ Քոչարյան. անդոնի խորհրդով ու քաղաքական պատվերով ինձ, իմ ընկերներին զորահավաքային զորակոչի ծանուցում ուղարկելով՝ ձեր նպատակին, իհարկե, չեք հասնի։ Մեր երկրի սահմաններին ծառայելը միայն ձեր նմանների համար է ճնշում կամ պատիժ։ Մեզ համար դա պատիվ է ու պատասխանատվություն։

Դաշնակցական իմ ավագ ընկերների համար այդպես եղել է 1990֊ականներին, իմ սերնդի համար` 2016-ին, 2020-ին ու խաղաղ ժամանակներում։ Ավելին, էս մեթոդներով ձեզ ու ձեր բարեկամ թուրքերին միանշանակ վնասելու եք։ Ուր գնացինք, ձեր քանդած բանակն էդ հատվածում բանակի տեսք է ունենալու, եթե գեթ մի զինվոր կա, որ մինչ օրս ձեզ` հողատուներիդ, չի հայհոյել երկիրը հանձնելու համար, թշնամու առաջ կզելու համար, ապա անպայման հայհոյելու է ու` բացահայտ։

Տարոն Ղազարյան

ՀՅԴ անդամ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica