close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքական առեւտուր են անում. ռուսը կանգնած՝ ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին. գերիների հարազատները՝ ՌԴ դեսպանատան մոտ են

Հասարակություն

29 Հունիսի 2022, 12:42
 Քաղաքական առեւտուր են անում. ռուսը կանգնած՝ ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին. գերիների հարազատները՝ ՌԴ դեսպանատան մոտ են

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանում Ռուսաստանի դեսպանատան առջև: Նրանք պահանջում են վերադարձնել իրենց  զավակներին:

Գերեվարվածներից մեկի մայրը՝ Թամար Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց. «Ինչի՞ համար տարան մեր երեխեքին, ո՞ւմ համար տարան։ Ոնց տարել են, թող էդպես էլ բերեն: Ռուսին ենք տվել, թող ռուսն էլ բերի: Երեկվա հանդիպումը ՌԴ հյուպատոսի հետ ոչ մի արդյունք չի տվել։ Մեզ արդեն 1,5 տարի, օրական մի բան խաբելով, ճամփու են դնում: Ինչքա՞ն սպասենք։ Մենք չգիտենք՝ մեր երեխեքն ինչ վիճակում են էնտեղ: Քաղաքական առեւտուր են անում: Ռուսը կանգնած՝ ինչի՞ պիտի մեր երեխեքին տանեին: Էդ ինչպե՞ս է լինում, որ ռուսը թուրքի համար բանակցում, տալիս է, հայի համար չի բանակցում, որ տա: Թող նույնն էլ էստեղ անի, թե՞ թուրքի հետ ավելի լավ է, քան մեր հայի: Հետո էլ ասում են՝ մենք բարեկամական ազգ ենք: Ի՞նչ բարեկամ:

Մենք էստեղից չենք գնա, մինչեւ հարցին լուծում չտան: Մեր երեխեքի գլխին սարքեցին, տարան տվին, երբ ռուսը կանգնած է եղել: Ինչի՞ պետք է ռուսի կողքից տանեին: Ոնց կազմակերպել, տարել են, նույն ձեւ էլ թող բերեն, հասցնեն մեր երեխեքին մեզ: Ամեն անգամ երեխուն կոնֆետ տալու պես ասում են՝ սպասեք, էս պատոկին կգա։ Արդեն 5 ամիս ոչ մի պատոկ չի եկել»:

Նա նաեւ հավելեց, որ միայն Կարմիր խաչի միջոցով հեռախոսով 4 րոպե խոսում են, ու վերջ. «Ասում են՝ լավ ենք, առողջականը լավ է, ու վերջ: Թուրքը կողքը կանգնած՝ ի՞նչ պետք է խոսենք»:

Մեկ այլ ծնող էլ նշեց. «Մեզ ոչ մի պատասխան չեն տվել կառավարությունից: Եթե մեր երեխեքին ռուս խաղաղապահների մոտից են տարել, բնական է, մենք այստեղ պետք է գանք: Եթե Ֆրանսիան գարանտ կանգնած լիներ, կգնայինք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Իշխանություններին էլ ենք դիմել, բայց կոնկրետ պատասխան չեն տվել: Անտեղի մարդկանց տանեն, պահեն, մարդկային կյանքը քաղաքական առեւտրի առարկա դարձնե՞ն»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica