close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որի համար քվե ենք ստացել ժողովրդից. Իշխան Սաղաթլյան․ News.am

Քաղաքական

29 Հունիսի 2022, 11:37
 Մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որի համար քվե ենք ստացել ժողովրդից. Իշխան Սաղաթլյան․ News.am

Մանդատը մեզ իշխանությունը չի տվել, որպեսզի զրկի: Մանդատը ժողովուրդն է տվել, 270 000 ՀՀ քաղաքացի քվեարկել է «Հայաստան» դաշինքի օգտին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ դաշինքի հիմնական թեզերից մեկը կառավարությանը հեռացնելն ու երկիրը ստեղծված բարդ վիճակից դուրս բերելը, հզոր Հայաստանը ստեղծելը, Արցախից հայերի արտաքսումը կանխելն ու արժանի խաղաղություն ապահովելն էր:

«Մենք սպասարկում ենք ՀՀ այն քաղաքացիների օրակարգը, որոնք մեզ մանդատ են տվել: Այսօր ընդդիմության եւ իշխանության օրակարգը չի համընկնում: Մենք ասել ենք, որ խորհրդարան կգնանք բացառապես մեր օրակարգով: Եվ մենք եկանք, իսկ իշխանությունը փախչում է: Վաղը եթե անհրաժեշտ լինի գնալ խորհրդարան այդ օրակարգով, իշխանությունը կրկին կփախչի, քանի որ ասելիք չունի»,-ասել է Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ հիմարություն է զրկել մանդատներից: «Մենք հավատարիմ ենք այն օրակարգին, որի համար ձայն ենք ստացել: Նրանք սրճարան են գնում բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, պառկում են քնելու եւ փողոցով քայլում են վախը սրտներում, նրանք գիտեն, որ երկար չեն մնա իշխանության ղեկին: Մենք այդ ավազակախմբի հետ բաց պայքարի ենք դուրս եկել: Մանդատը մեզ համար ընդամենը պայքարի գործիք է: Եթե իշխանությունը ցանկանում է զրկել մեզ մանդատից, թող զրկի: Դա որեւէ կերպ չի անդրադառնա մեր պայքարի վրա»,-ընդգծել է Սաղաթելյանը:

Մանրամասն՝ News.am-ի տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica