close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները. Մհեր Գրիգորյան

Քաղաքական

28 Հունիսի 2022, 23:28
 Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումները. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երեւանի եւ Բաքվի՝ շատ հարցերով, մասնավորապես, սահմանային եւ մաքսային հսկողության հարցով դիրքորոշումները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում: Դա, անկասկած, բարդ աշխատանք է, սակայն պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել շատ հարցերով դիրքորոշումները»,-նշեց նա:

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ «տվյալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային եւ երկաթուղային ենթակառուցվածքների հետագա օգտագործման եւ վերականգնման հետ կապված հարցերի մշակումը»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica