close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմադրություն շարժմանը նոր թափ հաղորդելու համար ահռելի աշխատանք է տարվում. Սաղաթելյան

Քաղաքական

28 Հունիսի 2022, 23:23
 Դիմադրություն շարժմանը նոր թափ հաղորդելու համար ահռելի աշխատանք է տարվում. Սաղաթելյան

Դիմադրություն շարժմանը նոր թափ հաղորդելու համար ահռելի աշխատանք է տարվում, ստեղծվել են եւ շարունակում են ստեղծվել նոր հարթակներ նոր մարդկանց ներգրավելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են պառակտման մասին, սխալվում են: «Շաբաթվա ընթացքում ամեն օր շարունակվում են քիչ ինտենսիվությամբ տարաբնույթ ակցիաները, շաբաթվա վերջում անցկացվում են հանրահավաքներ, երթեր։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք սկսել շաբաթական 4 անգամ հանրահավաքներ անցկացնել, սահմանափակումներ չկան։ Երբ մենք փողոցում չենք, զբաղվում ենք շարժման ընդլայնմամբ, կազմակերպչական հարցերով։ Ձեւավորել ենք համապատասխան հանձնաժողովներ, ձեւավորվում են մարզային համակարգող խորհուրդներ»,-շեշտեց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատից հրաժարվել էր հունիսի 21-ին, եւ նրա գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը որոշել էր քաղաքական գործունեությունը շարունակել խորհրդարանից դուրս։ Հայտարարվել է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության գործունեության փաստացի դադարեցման մասին:

«Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել եւ գնահատում ենք դա: «Հայրենիք» կուսակցությունը որոշել է, որ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ են այլ քայլեր եւ գործողություններ։ Ուզում եմ, որ եւ՛ Վանեցյանը, եւ՛ Դիմադրության շարժումը հասնեն առավելագույն արդյունքների, որոնք բխում են ընդհանուր օրակարգից։ Մեր նպատակին հասնելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի եւ գնալու ենք այս ճանապարհով»,-ասաց Սաղաթելյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica