close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարժման ընթացքում ձևավորվում է նոր քաղաքացին մերժելով նիկոլիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան. Տիգրան Քոչարյան

Քաղաքական

28 Հունիսի 2022, 23:17
 Շարժման ընթացքում ձևավորվում է նոր քաղաքացին մերժելով նիկոլիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարտվե՞ց արդյոք Ռենդլ Մաքմրֆին «Թռիչք կկվի բնի վրայով», երբ չկարողացավ պոկել հատակից ծանր լվացարանը։ 

Երբ հիվանդանոցային համակարգը իր ամբողջ պատժիչ մեխանիզմը միացրեց նրան կոտրելու համար։

Առաջին հայացքից, միգուցե։

Բայց Ռենդլը ասեց- «Ես գոնե փորձեցի»։

Ու Ռենդլի ասածին հետևելով հնդկացի Վոժդը պոկեց հատակից լվացարանը, ջարդեցին պատուհանը և հայտնվեց ազատության մեջ։ 

Պարտվե՞ց արդյոք 1994ին Ադրբեջանը ստորագրելով ստորացուցիչ եռակողմը։

Առաջին հայացքից, միգուցե։ 

Բայց ուժ գտավ իր մեջ, մերժեց էլչիբեյիզմը` անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան, ու սառը պրագմատիզմով շարժվեց դեպի նոր եռակողմը։

Պարտվո՞ւմ է  արդյոք Դիմադրության շարժումը։

Առաջին հայացքից, միգուցե։  

Բայց շարժման ընթացքում ձևավորվում է ամբողջապես նոր քաղաքացին, հայ քաղաքացին, պետությունը իրականում սիրող քաղաքացին։  

Մերժելով նիկոլիզմը` 

անպատասխանատվությունը, պոպուլիզմը ու դեմագոգիան։

Որը տառապանքներով, ստորացումներով ու կորուստներ ունենալով, դուրս է   եկել ամբողջ աշխարհի դեմ` Իր երկրում արժանի ապրելու տեսլականը ձևավորելոու համար։ 

Որն ձևավորելու է նոր զինվորական, նոր աածական,  նոր ոստիկան։

Նոր ուսուցիչ։ Նոր բժիշկ, նոր քաղաքացի։

Ստացվե՞լու է։ Չգիտեմ։

Բայց մենք առնվազն պետք է փորձենք դա անել։ 

Մինչև ստացվի։ Մինչև մեզ ձեռնտու նոր երկկողմ, եռակողմ, քառակողմ, եսիմքանիկողմը, բայց ստացվի։

Well, I tried, didn't I?

Goddamnit, at least I did that».

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica