close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե անհրաժեշտություն առաջանա, կմիջնորդեմ, որ Փաշինյանին նույնպես հարցաքննեն․ Սոնա Մնացականյանի հայր

Հասարակություն

28 Հունիսի 2022, 20:41
 Եթե անհրաժեշտություն առաջանա, կմիջնորդեմ, որ Փաշինյանին նույնպես հարցաքննեն․ Սոնա Մնացականյանի հայր

Հունիսի 25-ին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոշարասյան գումարտակի հրամանատարի կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի իրավահաջորդի՝ Մնացական Մնացականյանի շահերի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։

Այսօր «Առավոտի» հետ զրույցում ողբերգական վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հայրը, ով ներկա է գտնվել վերաքննիչ բողոքի քննությանը, ասել էր, որ իր տեղեկություններով՝ գործում առկա որոշ ապացույցներ ոչնչացվել են:

168․am-ի հետ զրույցում Րաֆֆի Ասլանյանը նախ ասաց՝ դատարանը դատախազության բողոքը մերժելու վերաբերյալ որոշում կայացրել է հունիսի 24-ին: Նախագահող դատավորը եղել է Ռուբիկ Մխիթարյանը:

Հարցին՝ ոչնչացված ի՞նչ ապացույցների մասին է խոսում Սոնա Մնացականյանի հայրը, Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախաքննական գաղտնիքի խնդիր կա, այս պահին իրենք իրավասու չեն խոսել դրա մասին։

«Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ գործի համար առանցքային, էական նշանակություն ունեցող, առանձին անձանց արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար կարևոր նշանակություն ունեցող ապացույց է ոչնչացվել: Այդ ապացույցը վթարին նախորդող պահի համար ունի շատ կարևոր նշանակություն, որից պարզ կդառնար՝ ով ինչ է ասել, ինչպիսի հանձնարարություններ են տրվել, կոնկրետ ինչպես է տեղի ունեցել վրաերթը, դրանից հետո ով ինչպես է արձագանքել դեպքին և այլ հանգամանքներ»,- ասաց տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը:

Վերջինս նշեց՝ որքան տեղյակ է, դատախազությունն արդեն արձագանքել է դրան՝ ձեռնամուխ լինելով որոշակի ցուցումներով պարզել՝ ով է ոչնչացրել ապացույցները, ինչու չեն տրամադրել դրանք:

«Հետագայում, երբ տուժող կողմը ծանոթանա քրեական գործի նյութերին, իսկ մենք հիմա ծանոթ չենք, և ինչ լսել ենք, լսել ենք դատական նիստի ընթացքում մեղադրողից, առավել առարկայական քայլեր կձեռնարկենք: Սոնայի հայրը ներկա է գտնվել դատական նիստին, բացատրություններ է տվել, դատավորին խնդրել է բավարարել դատախազի բողոքը, համարել է, որ դատախազի բողոքը պարունակում է բոլոր այն հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են մեղադրյալին կալանավորելու համար»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ըստ փաստաբանի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանը ներկա է եղել դատական նիստին, միացել է իր պաշտպանին, ոչ մի ավել բան չի ասել:

«Մենք ընթացքում՝ միջնորդություններ, այս փուլում էլ՝ բողոքներ ենք ներկայացրել: Մեր խնդիրը ոչ միայն վարորդի արարքին քրեաիրավական գնահատական տալու հարցն է, որովհետև արդեն ակնհայտ է՝ վարորդի կալանավորումն անհնար է մինչև վերջնական դատական ակտի կայացում: Բացի վարորդի կալանավորման հարցից, գործում կան այլ խնդիրներ, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի բոլոր մեղավոր անձանց արարքներին»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Նրա խոսքով՝ տուժող կողմն այս պահին գործի քննության ընթացքը հաշվի առնելով՝ դժգոհ է, որ վարորդն արգելանքի տակ չէ, և վստահ է, որ վարորդին չկալանավորելը պայմանավորված է գործի բնույթով ու ակնհայտ կանխակալ վերաբերմունքի արդյունք է հանդիսանում:

«Եվ հաջորդ դժգոհությունն այն է, որ բացի վարորդից, նաև այլ մեղավոր անձինք կան, որոնց արարքներին դեռևս պատշաճ քրեաիրավական գնահատական չի տրվել: Դրանք են, օրինակ, խաչմերուկի կարգավորողը, շարասյան ղեկավարը: Հնարավոր է՝ նույնիսկ այլ անձինք լինեն, երբ ծանոթանանք գործի նյութերին»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը, 168․am-ի հետ զրույցում ասաց, որ գործի քննության որևէ փուլում, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, ինքը կմիջնորդի, որ Նիկոլ Փաշինյանին նույնպես հարցաքննեն:

Ինչ վերաբերում է ոչնչացված ապացույցներին, Մնացական Մնացականյանն ասաց՝ դժվարանում է պատասխանել՝ կկարողանա՞ն որևէ բան վերականգնել, թե՞ ոչ, ինքը մասնագետ չէ, թեպետ նշեց, որ ցանկության դեպքում միգուցե հնարավոր է վերականգնել:

«Հուսով եմ, ամեն դեպքում, որ վարորդը և ինչո՞ւ միայն վարորդը, այլ մեղավորներ ևս, իրենց պատիժը կստանան»,- ասաց Մնացական Մնացականյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica