close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքը. Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի

Քաղաքական

28 Հունիսի 2022, 18:11
 Դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքը. Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի

Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ առանձին քրեական գործ չի հարուցվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և նախկին զինդատախազ Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ մինչ դատարանը կհեռանար խորհրդակցական սենյակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացնելու, Արծվիկ Մինասյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ նախագահող դատավորը դիմի դատախազությանը՝ առաջին ատյանի դատարանում առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով։

 

Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացվել էր նախորդ դատական նիստին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, մերժելով բողոքը, դատական ակտում, վկայակոչելով Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, անդրադարձել է հանգամանքների, փաստական տվյալների, որը վկայակոչված չի եղել բողոքում։ Երեկ Հակոբ Մարտիրոսյանը հայտարարել էր, որ իրենք այդպիսի փաստական տվյալներ չենք ներկայացրել, այն առերևույթ կեղծիք է, որը կատարվել է առաջին ատյանի դատարանի կողմից՝ հանցագործության մասին հաղորդումը մերժելու համար հիմքեր ստեղծելու նպատակով։

Այսօր արդեն բողոքաբեր կողմը դատարանում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նախագահող դատավոր Կարեն Բիշարյանը պարզաբանել է, որ դատաքննության ընթացքում բանավոր կարգով ներկայացված հաղորդումը լուծվում է համապատասխանաբար դատական նիստի արձանագրության մեջ, այսինքն՝ կողմի ներկայացրածը դատարանը պետք է ընդունի ոչ այլ ինչ, քան հաղորդում։ Միևնույն ժամանակ դատարանը հաղորդում տված անձին նախազգուշացրեց, որ սուտ մատնության համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն։

Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica