Կիպրոսը հրաժարվել է ԱՄՆ-ի խնդրանքով արգելք սահմանել ռուսական լցանավերի նկատմամբ
Աշխարհ

Կիպրոսը հրաժարվել է ԱՄՆ-ի խնդրանքով արգելք դնել Կիպրոսի դրոշով ռուսական նավթ տեղափոխող լցանավերի նկատմամբ. հայտնում է Bloomberg-ը։
Դա իր կիպրացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում պնդել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Իելենը։ Կոնստանտինոս Պետրիդիսը, սակայն, մտահոգություն է հայտնել նման քայլի կապակցությամբ և նշել, որ շատ այլ երկրներ պատժամիջոցներ չեն կիրառում Ռուսաստանի դեմ։