close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Flyone Armenia-ն կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով

Հասարակություն

28 Հունիսի 2022, 12:20
 Flyone Armenia-ն կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով

Flyone Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ  չվերթեր իրականացնել Երևան - Սանկտ Պետերբուրգ -  Երևան երթուղով:

Ընկերությունից հայտնում են, որ Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան երթուղով չվերթերը կիրականaցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica