Հուլիսի 1-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը
Քաղաքական

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչն առաջին անգամ հանդիպել էին հունվարին Մոսկվայում, այնուհետև՝ փետրվարին և մայիսին՝ Վիեննայում: Կողմերը հայտարարել էին, որ բանակցությունների վերջնական նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը: