close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը չի ընդունել Ղարաբաղի ապագան քննարկելու՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հրավերը. Պետդեպ

Քաղաքական

28 Հունիսի 2022, 11:47
 Ռուսաստանը չի ընդունել Ղարաբաղի ապագան քննարկելու՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հրավերը. Պետդեպ

Ռուսաստանցի համանախագահը չի ընդունել Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը՝ չնայած ամերիկյան կողմի հրավերին․ ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ՝ «Ղարաբաղի ապագան քննարկելու համար», սակայն ռուսական կողմի ներկայացուցիչը մերժել է հրավերը։

«Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք հույս ունենք, որ Մինսկի խմբի աշխատանքները կշարունակվեն»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում, պատասխանելով լրագրողների հարցերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ»` ակնարկելով այն, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքը հայտարարել էր բոլոր ձևաչափերում ՌԴ-ի հետ աշխատանքի դադարեցման մասին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica