close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աննա Հակոբյանը 1.5 ժամ ուշացումով է հասել միջոցառման

Քաղաքական

28 Հունիսի 2022, 11:49
 Աննա Հակոբյանը 1.5 ժամ ուշացումով է հասել միջոցառման

Եռօրյա այցով Մոնակոյում գտնվող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որին ընկերակցում էր Զարեհ Սինանյանը, կիրակի կեսօրից հետո մասնակցել է, իբրեւ հյուր, Նիսի «Պարսամյան» վարժարան` դպրոցի 35-ամյակի միջոցառմանը՝ կազմակերպված Սամսոն Օզարարատի հովանավորությամբ։ 

Հանդեսը սկսվել է 1.5 ժամ ուշացումով, որովհետեւ մի խումբ երիտասարդներ դրսում սպասել են «հյուրին», որ նրան հայտնեն Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության դեմ իրենց ընդվզումն ու մերժումը, հատկապես՝ Արցախի լքման ու հանձնման, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միակողմանի սիրաբանության, ընդդիմության նկատմամբ բռնությունների և այլնի վերաբերյալ։

Սակայն, հակառակ ոստիկանության ներկայության, «հյուրին» ընկերակցող իբրեւ թե «թիկնապահները» անտեղի միջամտություններով, սպառնալիքներով եւ լուտանքներով փորձել են խնդիր ստեղծել: Նրանք հստակ տրամադրված եւ պատրաստված են եղել միջադեպ ստեղծելու: Երիտասարդները, գիտակցելով այս նախատրամադրվածությունը, բայց մանավանդ հարգելով տեղի համայնքը, որն իրականացում էր միջոցառում հայ դպրոցում, գիտակցաբար խաղաղ հեռացել է, որպեսզի երեխաներն իրենց ծնողների հետ կարողանան տոնել ամավերջի հանդեսը:

Այս երեւույթը երկու իրողություն է հաստատում․

ա) Սփյուռքի տարածքում այս իշխանության ներկայացուցիչները որտեղ էլ լինեն, պիտի հանդիպեն ընդդիմության ու մերժումի:

բ) Սփյուռքը պառակտելու, համայնքների ներսում խնդիր հարուցելու՝ այս իշխանության վարքագիծն այսուհետեւ ակներեւ է:

Զարեհ Սինանյանը, որ ակնհայտորեն ամենուրեք մերժվում է Սփյուռքում, այս անգամ փորձել է Նիսում «հաջողություն» ունենալ, Սամսոն Օզարարատի մեղսակցությամբ, սակայն դարձյալ իզուր ու ապարդյուն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica