close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քո պես տղերքն են ազգը պահել, ցավոք, հաճախ՝ թիկունքից դավաճանված. Աղավնոյի գյուղապետի մասին փորձագետի դիտարկումը

Քաղաքական

28 Հունիսի 2022, 09:55
 Քո պես տղերքն են ազգը պահել, ցավոք, հաճախ՝  թիկունքից դավաճանված. Աղավնոյի գյուղապետի մասին փորձագետի դիտարկումը
Դե ինչ, առավոտյան ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՆՔԻՍ ԺԱՄԱՆԱԿ լսեցի Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը, որի հիմնական թեզերը ստորև կարտահայտեմ մի քանի կետային ընդհանրացումներում.
 
1. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ հին և արդեն հոգնեցրած մանիպուլյացիոն երգը, թե բա նախկինները Արցախը լրիվ հանձնել էին, իմ ջեբը գցեցին, ընդ որում դուք դեռ պետք է շնորհակալ լինեք ինձնից, որ ես ավելին չեմ արել, ես ձեզ ավելի մեծ փորձանքից եմ փրկել: Նույն մանիպուլյացիաները և կեղծիքները բանակցային փուլերի, Արցախի անկախության հանրաքվեի, նախորդ նախագահների դիրքորոշման ու բանակցային գործընթացի մասին: Չխոսվեց միայն նախկինում բազմիցս ասված այն թեզի մասին, թե նախկիններն իրենք էին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը բազմիցս և տարբեր անձանց կողմից ցույց է տրվել, որ աբսուրդ պնդում է: Պարզաբանում չտրվեց նաև, թե, լավ, եթե նախկիններն այդքանը արել էին Ալիևի համար, ինչո՞ւ է նույն Ալիևը մինչև հիմա ԹՈՒՅՆ ՈՒ ԹԱՐԱԽ ԹԱՓՈՒՄ նախկինների նկատմամբ և ինչո՞ւ նա ոչ միայն չի օգտվել իրավիճակից ու չի վերցրել Արցախը, այլև 2017 թ-ի վերջում էլ բողոքում էր, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են Արցախը ճանաչել: Մի խոսքով, իր կողմնակից և թեմայից այդքան էլ ոչ կուրսի մարդկանց համար ԼՐԻՎ ՀԵՐԻՔ Է, գուցե հերիք է նաև գիշերը հանգիստ քնելու փորձ կատարելու, այսինքն՝ ինքնաարդարացման, համար, բայց… պատմության դատը իրենը կասի, իսկ մինչ այդ գուցե իրավաբանական դատն էլ խոսի,
 
2. ԱՍՈՒԼԻՍԸ ԲՈՅԿՈՏԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՅՏՆԻ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ – Ջհանդամիս չեն բոյկոտել (բառացի հենց այդպես), համ էլ… ըըը… եթե գային, միտինգ էին անելու, բա մեզ (դժբախտ ու դժգույն) ՄԻՏԻՆԳ ՊԵՏՔ Է՞Ր, ավելի լավ է «Բարի մայրիկ» Հ/Կ-ի հարցերին պատասխանեմ, մանավանդ, որ մերոնք հարցերը լավ խմբագրել են, իսկ ես էլ ինչքան ուզեմ կշատախոսեմ, ինչ մանիպուլյացիա և սուտ ուզենամ, կասեմ, դեմ խոսող ցանկացած դեպքում չկա, ես եմ, հաղորդավարը և օպերատորը,
 
3. Ջհանգիրյանի թեման – Հա, հե՞տո,
 
4. Դատական խնդիրներ – Հա… հեեեե՞տո, այ քեզ բան, ի… (կարդալ իր հայտնի տոնայնությամբ), համ էլ… ըըը… նախկինները,
 
5. Դրամի արժևորում – դեեե, մենք մեղավոոորր չենք, երկրի տնտեսությունն աճում է, ծափ տվեք… արա,
 
6. «Բարի մայրիկ» Հ/Կ-ի նեղ անձնական հարցեր – Ըըըըը… բըըը… մի խոսքով, խառը պատմություններ են, իրավական գնահատականների խնդիր է, դիմեք աշխատակազմ, գուցե օգնեն:
Սա էր, իսկ միակը և իրոք ամենացավալին.
 
7. ԲԵՐՁՈՐԻ ԽՆԴԻՐԸ, որում դիրքորոշումը հետևյալն է – հա, ՏԱԼՈՒ ԵՆՔ ՈՒ ԵՍ ԹՔԱԾ ՈՒՆԵՄ և՜ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող ճանապարհի խնդրի վրա, և՜ այդ տարածքներում բնակվող մարդկանց ճակատագրերի վրա: Թքած ունեմ, չե՞ն ուզում թուրքի իշխանության տակ ապրեն, թող գան Հայաստանի Հանրապետության տարածքում ապրեն, բնակարան… գուցե տանք: Համ էլ… դա ռուսների խնդիրն է, կրկնում եմ… ռոոուսսսնեեեերրրրի, ընդ որում հաշվի առեք, որ այդ ռուսները վատն է, Խծաբերդը հանձնեցի՞ն, հանձնեցին, այնտեղի գերիները իրե՞նց մեղքով գերվեցին, գերվեցին, Փառուխը հանձնեցի՞ն, հանձնեցին, ինձնի՞ց ինչ եք ուզում, թողեք ես իմ հավատավոր հոտին մոլորեցնելով կյանք վայելեմ… այ քեզ բան… իիի…
 
Ի՞նչ ասեմ – ամեն ազգ արժանի է այն իշխանությանը, որն ունի: Մեր ազգը, իր ամբողջական մակարդակում և 2022 թ-ին, արժանի է սրան՝ ծափ տվեք… արա…
 
Ներքևի նկարի տղու մասին, ուշադիր և կրկին ուշադիր, կրկնում եմ, ԽՈՍՔՍ ՆԵՐՔԵՎԻ ՆԿԱՐԻ ՏՂՈՒ ՄԱՍԻՆ Է.
– Ի՞նչ ասեմ, ախպերս, երևի 2022 թ-ի ամենալավ հայը դու ես, այնքան լավը, որ ԵՍ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ, որ գտնվում եմ Երևանում և քո կողքին չեմ, ուղղակի, եղբայր, ես չգիտեմ, որ, եթե լինեմ քո կողքին ու որոշ վատ հայեր ինձ քեզ հետ միասին զոհ տան…, դրանից գործին որևէ օգուտ կլինի՞: Չգիտեմ, եղբայր, ու վստահ չեմ, դրա համար քո կողքին չեմ, բայց, կրկնեմ ու ասեմ, 2022 Թ-Ի ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՅԸ ԴՈՒ ԵՍ, դու ես, որ, մի կողմ դրած բոլոր կասկածներն ու բազառները, մաքուր և լուսավոր կերպով մեր պետության ու ազգի շահերի համար ես պայքարում, քո պես տղերքն են ազգը պահել, բայց ցավոք հաճախ՝ իրենց ամենաթանկի գնով և թիկունքից դավաճանված…
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica