close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

28 Հունիսի 2022, 09:30
 Ներկուսակցական կոռուպցիա. ՔՊ-ականները պայքարում են վարչության անդամ դառնալու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները լրջագույնս են պատրաստվում կուսակցության՝ հոկտեմբեր ամսին կայանալիք համագումարին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցության անդամ պատգամավորները վերջին շրջանում մարզային հանդիպումների են մեկնում, հանդիպում կուսակցության տարածքային ներկայացուցիչների հետ ու փորձում սիրաշահել նրանց:

Սիրաշահելու նպատակն այն է, որ կուսակցության տարածքային խորհրդի անդամներն ու նախագահները, որ համագումարի ժամանակ որպես պատվիրակ են ներկայանալու, ՔՊ-ի վարչության կազմ ընտրելու ժամանակ հենց իրենց ընտրեն:

Վերջերս, օրինակ, պատգամավոր Արսեն Թորոսյանը, որ, ըստ մեր լուրերի, խստագույնս է շահագրգռված հայտնվելու ՔՊ վարչության կազմում, Վեդիում է հանդիպում ունեցել: ՔՊ-ական մեկ այլ՝ լոռեցի պատգամավոր Արփի Դավոյանը կամ ուջանցի Գեւորգ Պապոյանը վերջերս հանդիպել են կուսակցության Մարտունու տարածքային ակտիվի հետ՝ կազմակերպելու այնտեղի խորհրդի ընտրությունները:

«Այժմ ամեն մեկը փորձում է ծանոթներ ու մտերիմներ գտնել, որպեսզի հոկտեմբերին կայանալիք համագումարի ընթացքում ամրագրի իր ցանկալի տեղը ՔՊ վարչության կազմում: Դրա համար պատգամավորները ջանք ու եռանդ չեն խնայում, սիրաշահում են, «ծանոթ են մեջ գցում», աշխատանքի տեղավորելու, օգնելու տարբեր խոստումներ են տալիս եւ այլն»,- ասաց մեր ՔՊ-ամերձ զրուցակիցը: Ի՞նչ է ստացվում. «կոռուպցիան արմատախիլ» անելու մասին խոստում տված Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցության ներսում այժմ ներկուսակցական կոռուպցիա է տիրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica