close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց՝ ձայնագրությունն ապօրինի է․ Արսեն Բաբայան

Քաղաքական

25 Հունիսի 2022, 17:05
 Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց՝ ձայնագրությունն ապօրինի է․ Արսեն Բաբայան

Գագիկ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում պնդում էր, թե իր ձայնագրությունը ապօրինի է ուստի հնարավոր չէ դրանով գործ քննել:

Համեմատության մեջ հիշեցնելով Ավետիք Չալաբյանի դեպքը նա համոզմունք հայտնեց, որ Չալաբյանի դեպքում եղել է դատարանի թույլտվությամբ գաղտնալսում և դա է պատճառը, որ կալանավորվել է: Նախ Չալաբյանի փաստաբաններն արդեն պնդել են, որ չի եղել դատարանի թույլտվություն:

Բայց եկեք հիշենք Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ սկսված քրեաքաղաքական հետապնդման առիթը:

Այո, ճիշտ եք հիշում, մի դատավորի կողմից հեռախոսային ձայնագրություն էր, կրկին առանց դատարանի թույլտվության, որը նա ներկայացրել է քննչականին: Ի դեպ, այդ դատավորին, որ գաղտնի ձայնագրել էր, Նիկոլը հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակեց:

Տեսնես Ջհանգիրյանը, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն էր տալիս, ինչի՞ դատախազին չասեց, որ ախր այ դատախազ ջան, ախր այդ ձայնագրությունն ապօրինի է:

Պարզ չի՞ ինչի չասեց: Գլխավոր դատախազին կուտ էր տալիս, վզին դրած էր կուտ տալը։

Արսեն Բաբայան 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica