close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը ևս մերժել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

Քաղաքական

25 Հունիսի 2022, 16:51
 Սերժ Սարգսյանը ևս մերժել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, քանի որ օրեր առաջ իր անհամաձայնությունն է հայտնել հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու պաշտոնական առաջարկին: Տեղեկությունը հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը կայացել է այսօր ՀՀ նախագահի նստավայրում:

Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։

Նիստին ներկա չեն եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ, հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արկադի Ղուկասյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում` հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի պատճառով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica