Տարօրինակ է, որ 1 հոգի է ձերբակալվել, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան. Նիգավանում սպանվածի հայր
Քաղաքական

Նիգավանի սպանության զոհերի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ապարանում։
Լրագրողների հետ զրույցում սպանության զոհ դարձած Տիգրան Հարությունյանի հայրն ասաց․ «Գիտեմ, որ մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որից տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ։ Այդ վիճաբանությունը շարունակվել է գազալցակայանում, որը պատկանում է փոխմարզպետին։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաների և Ասատրյան Մաթևոսի եղբոր հետ։ Էս պահին մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա, բոլոր մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան։ Բոլորի համար տարօրինակ է, որ մի հոգի է ընդամենը ձերբակալվել։ Միջադեպին ներկա են եղել պատգամավոր կոչեցյալի եղբայրը, Էդգար Փարվանյանի հորեղբոր 2 տղաները»։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ի Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել 7 քաղաքացիներ, որից 4-ը մահվան ելքով։
Politik.am-ը հայտնեց, որ սպանությունը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով. տուժածները բացասական կարծիքներ էին հայտնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ինչը դուր չի եկել ՔՊ-ամերձներին, որոնք կրակել էին երիտասարդների վրա։ Կրակողների մեջ էին նաև ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, սակայն սպանությունից հետո, իշխանական թևն ամեն կերպ փորձում էր հերքել վերջիններիս մասնակցությունը։
Սպանվածների հարազատներն այսօր իրենց ակցիայի ժամանակ հաստատեցին, որ սպանության մեջ ՔՊ-ականների մասնակցության փաստը։
Մանրամասն՝ տեսանյութում։