close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայթեց ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի հերթական փուչիկը

Քաղաքական

24 Հունիսի 2022, 23:10
 Պայթեց ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի հերթական փուչիկը
Պայթեց հերթական փուչիկը։ Ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի փուչիկը։
 
Եվ հատկանշական է, որ այդքանից հետո այդ խոսքերի հեղինակը ոչ թե պատժվում է, ոչ թե հեռացվում է իր պաշտոնից, ոչ թե նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, ոչ թե թավշյա խմբակն է ներողություն խնդրում իրենց հավատացող փոքրաթիվ քաղաքացիներից` նրանց հերթական անգամ խաբելու համար, այլ դադարեցվում են այդ ձայնագրությունը հրապարակած Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Ահա սա' է թավշյա հեղափոխության և նիկոլական իշխանության կեղծ, դեմագոգիկ և սուտ էության իրական դեմքը։
 
Ինչպես ասում են՝ կարմիր կովը կաշին չի փոխում։ 1995թ․ ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգը համարվող Գագիկ Ջհանգիրյանը, փաստորեն, հիմա էլ մաֆիոզի բառապաշարով գործեր է «կարում» կամ գործեր «ջրում» ու մնում անպատիժ։ Շատ հնարավոր է, որ սկսվեն քրեական հետապնդումներ, անգամ կալանավորեն Ռուբեն Վարդազարյանին, քանի որ նա բացահայտել է Նիկոլի ներքին խոհանոցը։ Այդ սուտ, դեմագոգիկ, կեղծ ներքին խոհանոցը։
 
Մի բան էլ անամոթաբար Գագիկ Ջհանգիրյանին ուղարկում են Հ1՝ այժմ էլ այդ ձայնագրության թեման ջրելու համար՝ իբրև թե կատակ է արել, կուտ է տվել կամ նման այլ անհեթեթություններ։
 
Ջհանգիրյանի այդ «կռուտիտներն» ուղղակի նողկալի էին, ճղճիմ ու խայտառակություն։
 
Հիշո՞ւմ եք, էդպիսի մի կատակասեր մեկն էլ էկոնոմիկայի նախարարի աթոռն է զբաղեցնում, ով Ազգային ժողովում իմ համառ հարցադրումներից անհարմար իրավիճակում հայտնվելուց հետո ի վերջո հայտարարեց, թե կատակ է արել, որ հրաժարական կտա։ Հիմա մի կատակասեր էլ, փաստորեն, Գագիկ Ջհանգիրյանն է դարձել։
 
Պատկերացնո՞ւմ եք՝ մարդ ինչ ողբերգական ճակատագրի պիտի արժանանա, որ տարիքն առնի ու գա, վերջում դառնա սովորական մի Վահան Քերոբյան, ում վզին չգիտես ով կամ ովքեր ինչ-որ բաներ են տեղադրում։
 
Ավելի լավ է նա` ինքը, հրաժարական գրեր, դուրս գար, քան թե այդպիսի ողորմելի, ստոր իրավիճակում հայտնվեր։
 
Մեր երկրում տիրող այս ողբերգական վիճակին պետք է վերջ դրվի։ 90-ականները հիշեցնող այս բեսպրեդելին պետք է վերջ դրվի։ Գավառական բռնապետիկության ձգտող Նիկոլ Փաշինյանի գլխավորած այս համակարգին պետք է վերջ դրվի։ Իսկ դրա համար պետք է ունենանք առանց Նիկոլ Հայաստան։
 

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica