close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է․ Արեգնազ Մանուկյան

Քաղաքական

24 Հունիսի 2022, 11:40
 Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է․ Արեգնազ Մանուկյան

Հայտնի ձայնագրության հրապարակայնացումից հետո ԲԴԽ-ից ոչ թե հեռացել կամ հեռացվել է Գագիկ Ջհանգիրյանը, ոչ թե քրեական գործ է հարուցվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ոչ թե «թավշյա» տղաներն ու աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներողություն են խնդրել հպարտ քաղաքացիներից՝ վերջիններիս խաբելու համար, այլ դադարեցվել են ԲԴԽ այժմ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Չի բացառվում, որ նիկոլական դատաիրավական համակարգը հետապնդի Վարդազարյանին՝ ձայնագրություն անելու համար։ Քանզի Վարդազարյանը պետական գաղտնիք է հրապարակել։ Նա բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ներքին խոհանոցը։

Պարզվել է, որ Գագիկ Ջհանգիրյանը, ով համարվում է 1995թ․ խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների մենեջերը, գործեր «կարող», գործեր «ջրող» ֆունկցիա ունի։

Հերթական անգամ պարզվել է, որ Նիկոլի խոսքերը՝ ժողովրդավարության, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, ստերի շարքից են։

Գագիկ Ջհանգիրյանը նիկոլենց խորհրդանիշն է։ Նիկոլագռզոյական կլանի ներկայացուցիչ, որը նաև խնամիական կապով է ներգրավված «թավշյա» խմբակի մեջ։ Այդ կլանը մի քանի օր գցեց-բռնեց ու որոշեց Հ1-ով մաքրել Ջհանգիրյանին։ Ստացվեց ավելի մեծ խայտառակություն։
Հանրայինով ցուցադրվող հարցազրույցի ժամանակ Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում միաժամանակ։

Եթե այս ամենը տեղի ունենար մեկ այլ երկրում, ապա կարելի էր մի լավ զվարճանալ, բայց քանի որ մեզ մոտ է կատարվում նախորդ դարի 90-ականները հիշեցնող այս բեսպրեդելը, ստանում ենք ողբերգություն։

Արեգնազ Մանուկյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica